ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվեց Արծրուն Միրզոյանը

ՀՀ ԱԺ արտահերթ նիստին հունիսի 27-ին հրապարակվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվեց Արծրուն Միրզոյանը: Նրա թեկնածությունը հաստատվեց միաձայն՝ 68 ձայնով։
Միրզոյանը կարողացավ զգալիորեն առաջ անցնել իր մրցակիցներից՝ Արթուր Առաքելյանից եւ Արա Բաբայանից։ Նրանց թեկնածությանը պատգամավորներից ոչ մեկն այդպես էլ կողմ չքվեարկեց: