Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 14-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։

Նախարարին հանգամանալից ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը։