Գևորգ Բաղդասարյանը հաղթելով ադրբեջանցուն՝ դարձել է Եվրոպայի չեմպիոն. ՀՀ հավաքականն ավարտեց 5 ոսկի, 2 արծաթով (տեսանյութ)

Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտեցին իրենց ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։
56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Չեմպիոնի կոչմանն արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվեց մարտից։
Մ17 մրցելույթներում չեմպիոններ դարձան 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։
Իսկ Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձան արծաթե մեդալակիրներ։
Տեսանյութը՝ այստեղ