Թութք. սննդակարգ, ինչպե՞ս խուսափել բարդացումներից

Թութք. սննդակարգ, ինչպե՞ս խուսափել բարդացումներից

Թութքը և վարիկոզը մարդկությանը հայտնի առաջին ախտորոշված հիվանդություններն են, որոնք, ըստ հնէաբանների` առաջացել են այն ժամանակներից, երբ ի հայտ է եկել ուղղահայաց քայլող մարդը։ Թութքի բուժման հիմնական նպատակները երկուսն են` կոնսերվատիվ կամ թերապևտիկ և վիրաբուժական։ Թերապևտիկ բուժում կատարվում է մի քանի ուղղությամբ. համապատասխան սննդակարգ և ժողովրդական միջոցներ։

Սննդակարգ

Հաճախ դրական արդյունք է տալիս ցորենի թեփի օգտագործումը։ Ավելացրեք այն ապուրի, շիլայի մեջ և կերեք նախաճաշի և ճաշի ժամանակ։ Ցորենի թեփը պետք է ընդգրկել սննդակարգում ոչ մեծ քանակներով` օրը 1-2 թ/գ, 2-3 անգամ։ Ցորենի թեփի օգտագործման դեպքում պետք է խմել օրը 1,5-2 լ ջուր։

Շաբաթվա մեջ 1 օր կերեք միայն խնձոր` 1,5-2 կգ, և խմեք առնվազն 2 լ զտված ջուր կամ ոչ թունդ կանաչ թեյ։ Քանի որ խնձորը լավացնում է ախորժակը, ապա ոչ բոլորը կարող են պահպանել նման սննդակարգ, այդ դեպքում կարելի է խմել միայն մինչև 1 լ կեֆիր, ուտելուց 1 ժամ հետո։ Կարելի է ուտել նաև 1-ական թ/գ մեղր` նախաճաշին, ճաշին և ընթրիքին։

Որոշ դեպքերում օգտակար է շաբաթական 1 օր սնվել կանաչ գույնի պտուղ-բանջարեղենով` մարոլ, վարունգ, քաղցր պղպեղ, ցանկացած կանաչեղեն, կանաչ խնձոր, կիվի։ Պատրաստեք աղցաններ վերոգրյալ մթերքից, համեմեք այն կիտրոնի հյութով կամ բիո-յոգուրտով։ Նման սննդակարգը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ երկարատև (մինչև 1 շաբաթ) շարունակվելու դեպքում կարող է ունենալ նիհարեցնող ազդեցություն։ Վերջինի դեպքում կարելի է ուտել սև հացից պատրաստված պաքսիմատ, 150 գ անյուղ միս և 400 լ մածուն։

Փորկապության դեպքում խորհուրդ է տրվում թարմ կաթնաթթվային մթերքներ, սև սալոր, ծիրան կամ դրանցից պատրաստված չիր, բանան, բուսայուղ, ծովակաղամբ, հնդկացորենի, կորեկի, գարեձավարից պատրաստված շիլաներ, հում պտուղ-բանջարեղեն և ցորենի թեփ։

Լուծի դեպքում խորհուրդ է տրվում ուտել մանրաձավարի և բրնձի շիլաներ, կիսել, շոկոլադ, թունդ թեյ և սուրճ, կակաո, նուռ, տրորած բանջարեղենով պատրաստված ուտեստներ, խոշոր ալյուրից պատրաստված և տարեկանից հաց։

Զգուշացում։ Խստորեն հակացուցված են` ալկոհոլը, կծու, աղի ուտեստները, համեմունքները։ Խորհուրդ է տրվում սահմանափակել կամ բացառել սննդակարգից ոլոռը, լոբին, սպիտակ կաղամբը, տարեկանի հացը և այլ հաստ աղիում գազեր առաջացնող մթերքները։