Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ծառերի ու ապառաժ քարերի վրա։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, վիրավորներն էլ նրա կինն ու երեխան են։