ՔԿ-ի տեսանյութը վերահրապարակելու պատճառով արգելափակվել է MediaHub-ի յութուբյան ալիքը

ՔԿ-ի տեսանյութը վերահրապարակելու պատճառով արգելափակվել է MediaHub-ի յութուբյան ալիքը

Հարգելի՛ ընթերցող, այսօր Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութը վերահրապարակելուց հետո մեկ շաբաթով արգելափակվել է MediaHub.am-ի յութուբյան ալիքը՝ Mediahub.TV-ն։

Նշենք, որ տեսանյութը վերաբերում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությանը։ ՔԿ-ն ներկայացրել էր, թե ինչ է տեղի ունեցել, ապա նշել, որ որոնվում են տեսանյութում երևացող երեք տղամարդիկ։ 

Մինչ մեր մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ, առաջարկում ենք մեր տեսանյութերը դիտել MediaHub.am-ի ֆեյսբուքյան էջերում՝ MediaHub Social և MediaHub Portal:

Հարգանքով՝ MediaHub.am