Սև ծովում փոթորիկը քշում է տներն ու մարդկանց․ տուժել է նաև Բաթումին, հեղեղվել են քաղաքի փողոցները (տեսանյութ)

Սև ծովում փոթորիկը քշում է տներն ու մարդկանց․ տուժել է նաև Բաթումին, հեղեղվել են քաղաքի փողոցները  (տեսանյութ)

Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժգին փոթորիկ է մոլեգնում. Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները:

«Փոթորիկը Սև ծովում հասնում է 4-5 բալի: Ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, որոշ բաժանորդների էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վնասվել են նաև Քոբուլեթիի ենթակառուցվածքները: Սկսել են վերականգնման աշխատանքները։

Տեսանյութն՝ այստեղ