ԱՄՆ-ում երկդիմանի հորթ է ծնվել

Միացյալ Նահանգներում ծնվել է երկու դեմքով հորթ, որին անվանել են Երկու-դեմք(Two-Face)։ հայտնում է Daily Star-ը։
Կենդանին ծնվել է Լուիզիանայի Վերմիլիոն շրջանի ֆերմայում փետրվարի վերջին: Հորթի գլուխը կենտրոնում բաժանված է երկու մասի։ Ընդ որում, հորթն ունի երկու բերան ու չորս աչք։ Երկու բերանն էլ կապված են կոկորդի հետ, և կենդանին կարող է կերակրել դրանցից յուրաքանչյուրի միջոցով։
Ֆերմերները կատակում են, որ կովը վիճակախաղում շահելու շատ ավելի մեծ հնարավորություն ունեցել, քան նման հորթ ծնել: Վիճակագրության համաձայն՝ նման շեղում տեղի է ունենում 400 միլիոն դեպքից մեկում։
Թեև Two-Face-ը դեռ ողջ է, ֆերմերները կարծում են, որ նրան շատ ժամանակ չի մնացել: Սակայն նրանք նշել են, որ կենդանին գնալով ուժեղանում է, փորձում է քայլել ու շարժել գլուխը։ Ֆերմայի տերերն անմիջապես կենդանուն գնելու առաջարկներ են ստացել, սակայն հայտարարել են, որ «Երկդիմանին» չի վաճառվում։