ՀՀ ԱԱԾ-ն՝ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման լուրերի մասին

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի՝ ադրբեջանական կողմից Տեղի մատույցներում գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում», հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Նշենք, որ համացանցում առավել վաղ լուրեր էին տարածվել՝ ըստ որի սահմանապահը գերեվարվել էր ինժեներական աշխատանքներ կատարելիս։