Հայտնի է, թե երբ տեղի կունենա ZIVERT-ի համերգը Երևանում

Հայտնի է, թե երբ տեղի կունենա ZIVERT-ի համերգը Երևանում

Ռուսական շոու-բիզնեսի երգչուհի ZIVERT-ը մարտի 16-ին պետք է մեծ մենահամերգ ունենար Երևանում։ Սակայն համացանցում տարածվել էին լուրեր, որ երգչուհին սկսել է չեղարկել համերգները մի շարք քաղաքներում։ 

Ավելին՝ երգչուհին կիսվել էր տեսահոլովակով, որտեղ ասում էր, որ ունի առողջական խնդիրներ և այս պահին դադարեցնում է իր գործունեությունը։

Ըստ այդմ, մարտի 16-ի համերգին ընդառաջ MediaHub-ը տեղեկացավ, որ համերգը տեղափոխվում է։

«Երգչուհու հիվանդության պատճառով տոմսերի վաճառքը դադարեցվում է։ Համերգը կտեղափոխվի մեկ ուրիշ օր, որի  մասին նախօրոք կտեղեկացվի»,- փոխանցեցին մեզ: 
Եվ ահա, MediaHub-ը տեղեկացավ, որ համերգը կկայանա, ընդ որում արդեն մի քանի ամսից. ZIVERT-ի համերգը տեղափոխվում է հոկտեմբերի 23։ Կազմակերպիչները, ըստ ամենայնի, հույս ունեն, որ երիտասարդ երգչուհին շուտ կկարգավորի առողջական խնդիրները, և հորդորում են բոլոր նրանց, ովքեր արդեն գնել են տոմսեր, դրանք չվերադարձնել:

Հավաստիացնում են, որ համերգը միանշանակ կկայանա հոկտեմբերի 23-ին։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ երգչուհու մենահամերգը Երևանում տեղափոխվում է։ Մենահամերգը պետք է կայանար դեռ անցյալ տարի, բայց տեղափոխվեց 2024-ի մարտ և  այժմ հոկտեմբերի 23: Հուսանք՝ վերջին անգամ:

Մարիաննա Արամյան