2018թ․-ից ԱԱԾ-ն ինձ ահազանգել է, որ պատերազմ է լինելու․ Փաշինյան

Շատ կարեւոր արձանագրում․ 2018թ․-ի մայիսից, երբ ես վարչապետ եմ ընտրվել, անընդատ Ազգային անվտանգության ծառայությունը ահազանգել է պատերազմի մասին․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ժամկետներ էլ են նշվել՝ 2018թ-ի ամռանը, աշնանը, հոկտեմբերին, սեպտեմբերին, 2019թ․-ի գարնանը, չէ՝ ամռանը։ Այդ տեղեկատվությունը բաց աղբյուրներում էլ է եղել։ Ինձ կոնկրետ զեկուցվել է, որ սեպտեմբերի 25-ին պատերազմ է լինելու։ 30 տոկոս է եղել պատերազմի սկսվելու հավանականության գնահատումը, որն արվել է ոչ միայն հետախուզության կողմից, այդ թվում միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների ու այլնի մասին։ Ինձ զեկուցվել է նաեւ, որ պատերազմի մասին խոսակցությունները հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնա անհամաչափ զիջումների»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դռնփակ հատվածում այս մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրի, որի վերաբերյալ ցուցմունք է տվել նաեւ Քննչական կոմիտեում

։ Մանրամասն՝ տեսանյութում