IPhone 15-ի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

IPhone 15-ի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Ուոլ-սթրիթի վերլուծաբաններն ասում են, որ Apple-ն իր սեփական 5G մոդեմը կտեղադրի iPhone 15-ում, հայտնում է MyDrivers լրատվական պորտալը։ Սմարթֆոնը 2023 թվականի աշնանը պետք է թողարկվի։

Աղբյուրի համաձայն՝ արտադրությամբ կզբաղվի միկրոէլեկտրոնիկայի թայվանական TSMC գործարանը, իսկ մոդեմի ստեղծման ժամանակ կօգտագործվեն 3 կամ 4 նմ տեխնոլոգիաներ։ Սեփական 5G մոդեմին անցնելը թույլ կտա Apple-ին նվազեցնել կախվածությունը Qualcomm-ից եւ կրճատել ծախսերը։

Apple-ը մոդեմների մշակման համար արդեն հավաքագրել է Intel-ի մեծ թվով ինժեներների, ինչպես նաեւ՝ արբանյակային կապի փորձագետների: Փորձագետներն ակնկալում են, որ ընկերության որոշումն ավելի արտադրողական կլինի: Ազդանշանի ուժգնությունը եւ տվյալների փոխանցման արագությունը ավելի բարձր կլինի, քան Qualcomm մոդեմներինը, որոնք ներկայումս Apple-ն օգտագործում է իր սմարթֆոններում: