Մի քանիսն իջել են Գյումրիում, մյուսները շարունակել ճանապարհը. նոր մանրամասներ ողբերգական վթարից 

Մի քանիսն իջել են Գյումրիում, մյուսները շարունակել ճանապարհը. նոր մանրամասներ ողբերգական վթարից 

Գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի պատճառով զոհվածները «Համշեն տուրի» ուղևորներն են եղել, որոնք վերադառնում էին Արևմտյան Հայաստանի եռօրյա տուրից։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ տուրի գյումրեցի մասնակիցները  Գյումրիում իջել են, որից հետո «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսի ուղևորները շարունակել են ճանապարհը։ Այդ ընթացքում էլ վերջինս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարին։ 

Մեզ փոխանցեցին, որ այս պահին Գյումրիում 3֊րդ կարգ դրական արյան դոնոր են փնտրում ողբերգական վթարի հետևանքով վիրավորված երիտասարդի համար, ով Գյումրիի հիվանդանոցում է։

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, կա վեց տուժած. մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հինգինը՝ ծանր: 

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ Զոհերի թվում է նաև Համշեն տուրի վարորդը՝ Մառլենը և գիդը։

Լիաննա Թորոսյան