Եթե չընդունեն՝ ավելի բեթար ա լինելու, ուշքներս գնալու ա ընկնենք. Բաղրամյանը բացվեց
Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան և հեռացան:
Հիշեցնենք, Էջմիածնի N զորամասի՝ «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու մինչ օրս համարվում են անհետ կորած, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի մոտ:
Նրան պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն մի քանի ժամ սպասելուց հետո նրանց այդպես էլ որևէ պաշտոնյա չմոտեցավ.
"Փաշինյանը կովերին կարողանում ա գնա տեսնի, մեզ չի կարողանո՞ւմ",- նեղսրտեցին նրանք:
Շուրջ մեկ ժամ Բաղրամյանի պողոտան փակ պահելուց հետո ծնողները որոշեցին դադարեցնել այսօր ակցիան՝ նշելով, որ եթե իրենց չընդունեն, նրանք կվերադառնան, ավելի մեծաթիվ խմբով.
"Ոստիկանը մեզ խոստացավ, որ Փաշինյանը կընդունի հաջորդ շաբաթ: Եթե չընդունեն՝ ավելի բեթար ա լինելու, ուշքներս գնալու ա ընկնենք",-հայտարարեց ծնողներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: