Մարիա Զախարովան հուզվել է (տեսանյութ)

 Մարիա Զախարովան հուզվել է (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուզվել է, երբ թվարկել է, թե քանի խաղաղ բնակիչ, երեխաներ են զոհվել Ուկրաինայի հարձակումներից։

«Վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 1700 երեխայի արյուն է եղել ուկրաինացի զինյալների ձեռքին։ Սա այն վիճակագրությունն է, որ շիրմաքար կդառնա Կիեւի ռեժիմի համար...»,– ասել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ այս 3 տարիների ընթացքում որևէ արձագանք չեն ստացել ՄԱԿ-ի քարտուղարությունից։