Ֆրանսիացի ընդդիմադիր գործիչ Մարին Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական մրցապայքարին

Ֆրանսիացի ընդդիմադիր գործիչ Մարին Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական մրցապայքարին

Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին և նրա ութ համախոհներին՝ Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականների համար ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու գործով, 2.9 մլն եվրոյի չափով հափշտակման համար։

Մարին Լը Պենը 5 տարի չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել։ Սա զրկում է նրան 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Լը Պենը նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որի մի մասը կանցկացնի տնային կալանքի տակ: