Արսեն Հարությունյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է

Արսեն Հարությունյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 

61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 5:2 հաշվով պարտության մատնեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովին։

Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին: