«Infiniti»-ն բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվել, վարորդների միջև վիճաբանություն է եղել․ Shamshyan

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվել, գրել է «Շամշյանը»։
Մոտ 50 րոպե քարշակը փորձում էր ավտոմեքենան տեղափոխել, սակայն դժվարություններ էին առաջանում ու հիմնական պատճառն այն էր, որ դեպքի վայրում բացակայում էին պարեկները, մինչդեռ ներքին գործերի նախախար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խիստ հանձնարարարկաններ է տվել Պարեկային ծառայության կազմին, որ վթարների ժամանակ նրանք պետք է պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանությունը ու մինչև վթարված մեքենաներն անվտանգ վայր տեղափոխելը՝ պարեկները պետք է ծառայություն կատարեն, մինչդեռ այս վթարում Արագածոտնի մարզի պարեկները դարձել էին մարտի 8-ի չվաճառված մեխակներ, հօդս էին ցնդել, ինչի պատճառով էլ երթևեկությունը քաղաքացիներն էին կարգավորում, որոշ դեպքերում էլ վարորդներն իրար հետ վիճաբանում էին, թե ես պետք է անցնեմ, ոչ թե դու: