Շակիրան ելույթ է ունեցել թափանցիկ վերնազգեստով և բացվածքներով կաշվե տաբատով (տեսանյութ)

Շակիրան ելույթ է ունեցել թափանցիկ վերնազգեստով և բացվածքներով  կաշվե տաբատով (տեսանյութ)

Կոլումբացի երգչուհի Շակիրան հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ին: Այս մասին կատարողը պատմել է Instagram-ում։ 46-ամյա Շակիրան ստուդիայում է հայտնվել սև թափանցիկ տոպով և կաշվե տաբատով՝ կոնքերի հատվածում բացվածքներով։

Նրան ուղեկցում էր DJ Bizarrap-ը։ 2023 թվականի հունվարին նրանք թողարկեցին համատեղ թրեք՝  նախկին ընկերոջ՝ Ժերար Պիկեի և նրա նոր ընկերուհու՝ Կլարա Չիա Մարտիի մասին։ Շակիրան հարցազրույց է տվել Ջիմի Ֆելոնին, որից հետո առաջին անգամ կենդանի կատարմամբ կատարել իր երգը։

Տեսանյութն՝ այստեղ