Ադրբեջանի սադրանքը հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ․ Մարուքյան

Ադրբեջանի սադրանքը հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ․ Մարուքյան

«ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են  ադրբեջանցի զինծառայողները սադրանքի դիմում՝ մեքենա վարելով ՀՀ ԶՈւ ինժեներական աշխատանքներ կատարող զինծառայողների ուղղությամբ և կրակ բացում հայ զինծառայողների ուղղությամբ՝ սպանելով 4 և ծանր վիրավորում հասցնելով 6 զինծառայողի»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի քաղաքականությունը նորություն չէ․ դա 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքները»,-նշել է նա։