Ի՞նչ է դատարանում Հայաստանը պահանջում Ադրբեջանից
Հայաստանը խնդրում է, որ դատարանն Ադրբեջանի նկատմամբ կիրառի որոշակի միջանկյալ միջոցներ։ Այդ մասին այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ասաց մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Առաջինը, նրա խոսքով, այն է, որ Ադրբեջանը չպետք է ձեռնարկի միջոցներ, որոնք կոնվենցիայով իր պարտավորությունների խախտում կհամարվեն։
«Երկրորդ՝ Ադրբեջանը չպետք է կատարի գործողություններ, որոնց նպատակն է տեղահանել ԼՂ-ում մնացող հայազգիներին, կամ կանխել անձանց վերադարձն իրենց տներ։ Միևնույն ժամանակ, չխոչընդոտել մարդկանց ելքը ԼՂ-ից, եթե մարդիկ դա ցանկանան»,- նշեց Կիրակոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։