Առեղծվածային դեպք՝ Սերպուխով քաղաքում․ արյունահոսությունից հետո 5-րդ դասարանցի է մահացել

Առեղծվածային դեպք՝ Սերպուխով քաղաքում․ արյունահոսությունից հետո 5-րդ դասարանցի է մահացել

Մերձմոսկովյան Սերպուխով քաղաքում արտակարգ դեպ է եղել․ հինգերորդ դասարանցի մի աշակերտուհի է մահացել։  Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Աշակերտուհին ընտանեկան արձակուրդից հետո քթից ուժեղ արյունահոսություն է ունեցել, իսկ մի քանի ժամ անց մահացել է։ Մահվանից քիչ առաջ 11-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է սինուսիտ։

Աշակերտուհին հոկտեմբերի վերջին դիմել է բժշկի՝ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա ախտանիշներով։ Հետազոտությունից հետո նրան ուղարկել են քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ, որտեղ նշանակել են ներարկումներ և քթի ողողում։ Աղջիկը իրեն շատ ավելի լավ է զգացել։

Ուրբաթ օրը ընտանիքը նշել է կրտսեր դստեր ծննդյան տարեդարձը, որը դարձել է մեկ տարեկան։ Տարեդարձին հրավիրված է եղել նաև ավագ դստեր դասընկերուհին։  Կեսգիշերին ավագ քույրը սկսել է իրեն շատ վատ զգալ, իսկ առավոտյան քթից արյունահոսել է։

Շտապօգնություն է կանչվել, աղջիկը հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել օգնել՝ Երևանի ժամանակով 14-ի սահմաններում աղջիկը մահացել է։

Մանսագետներն այժմ փորձում են պարզել մահվան ստույգ պատճառը։ Հինգերորդ դասարանցին մեծացել է բարեկեցիկ ընտանիքում, լավ է սովորել դպրոցում, զբաղվել պարով ու վոլեյբոլով։