Դա փոխհրաձգություն չէր, այլ Ադրբեջանի հերթական հարձակումը․ Մարուքյանը՝ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակին

Դա փոխհրաձգություն չէր, այլ Ադրբեջանի հերթական հարձակումը․ Մարուքյանը՝ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․

«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի նման մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը.

Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։

Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»։

Հիշեցնենքոր ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելն առավոտյան հանդես էր եկել կոչով՝ Հայաստանին և Ադրբեջանին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ։