Փաշինյանն ու իր հրոսակախումբը Բաքու Ստեփանակերտ ձևաչափի մասին խոսելով կնիքեցին՝ Հայաստանը փակում է Արցախի հարցը

Փաշինյանն ու իր հրոսակախումբը Բաքու Ստեփանակերտ ձևաչափի մասին խոսելով կնիքեցին՝ Հայաստանը փակում է Արցախի հարցը

«Նիկոլ Փաշինյանը և իր հրոսակախումբը երեկ կրկին կնիքեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի վերաբերյալ երկխոսություն գոյություն չունի, իրենք Ալևի հետ Արցախի հարցը փակված են համարում»։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին, թե տրամաբանական կլինի, որ բանակցություններ լինեն Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև՝ Բաքու- Ստափանակերտ։

«Ռուբեն Ռուբինյանն ասաց այն, ինչ իր հերոսակախմբի ղեկավարը։ Իրենք ոչինչ պատահական չեն անում, պլանավորված խոսում են։ Փաշինյանն ասաց, որ նույն մտքերն ասել է պատերազմի ժամանակ, այսինքն՝ այդ ժամանակվանից են արդեն ցանկացել ձեռքերը լվանալ Արցախի հարցից»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով ՝ այս իշխանությունները Արցախի ինքնորոշման իրավունքը համառորեն բացառում են։
«Լեզվի, մշակույթի իրավունքի մակարդակի են հարցը իջեցրել։ Ասում են այն, ինչ Ադրբեջանը։ Այս իշխանությունները պատրաստ են փակել Արցախի հարցը, Ադրբեջանի հետ պարտք ու պահանջը՝ թեկուզ Հայաստանի տարածքային ամբողջականության, հազարավոր զոհերի գնով»,-շեշտեց պատգամավորը։

 Անի Գևորգյան