Մենք կորցնելու ենք Լաչինի ճանապարհը, շրջանցող ճանապարհ է կառուցվում․ Սաղաթելյան
Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, որի շուրջ, կարծես թե, Նիկոլն ու Ալիևը համաձայնություն ունեն։ Այդ մասին այսօր՝ իր ասուլիսի ընթացքում ասաց ընդդիմադիր առաջնորդ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ այլընտրանքային ճանապարհի կառուցմամբ մենք կորցնելու ենք Լաչինի ճանապարհը։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ դեպի Ստեփանակերտ շրջանցող ճանապարհը եթե շահագործվի, կկորցնենք Բերձորի շրջանը՝ այդ թվում Աղավնոն և այլ հայկական գյուղերը։
«Եվ ամենակարևորը՝ թշնամու վերահսկողության տակ են անցնելու մեր բոլոր կոմունիկացիաները»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։