25-օրյա վարժական հավաքներ կսկսվեն

25-օրյա վարժական հավաքներ կսկսվեն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարժական հերթական հավաքներ անցկացնելու մասին որոշում է կայացրել։ Համապատասխան նախագիծն ընդգրկվել է Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի բաժնում։

Համաձայն որոշման նախագծի՝ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ:

Նախագծում նշված է նաև, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով, և հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: