ԼՂ հայաթափումը մեր քաղաքական ցանկությունների մեջ չի եղել․ Փաշինյան

Շատ երկար ժամանակ՝ 2018 թավականին, 2019 թվականին և հետագայում էլ մեր ընդդիմախոսներն ու չարախոսները անընդհատ ընդգծում էին, ասում էին՝ էս Կառավարությունը կառավարչական հմտություններ չունի, չի կարողանում պրոցեսները կառավարել և այլն ու էսպես շարունակ։ Պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային գործընկերները զարմացել են, թե ինչպես կարող է 3 օրում  երկիր մտնել 100 000 բռնի տեղահանված փախստական, և կառավարությունն ի վիճակի լինի նրանց առնվազն կարճաժամկետ կարիքները հոգալ, և նաև միջնաժամկետ կարիքները հոգալ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք սկզբում պլան չենք ունեցել, որովհետև ԼՂ հայաթափումը մեր պլանների ու մեր քաղաքական ցանկությունների, նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանության մեջ չի եղել»,- շեշտեց Փաշինյանը։ 

Մանրամասները տեսանյութում