Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը․ ԱԳՆ խոսնակ

Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը․ ԱԳՆ խոսնակ

Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, լրատվամիջոցներին փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - նշել է նա: