Ալեն Սիմոնյանին ու Արթուր Հովհաննիսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալո՞ւ եք ԱԺ․ Վարդանյանը՝ դատախազին
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածած ընդդիմադիր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու համար խորհրդարան եկած Աննա Վարդապետյանից "Հայաստան" խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքը կգա Ազգային ժողով քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանին եւ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի անձը բացահայտ նվաստացրած Արթուր Հովհաննիսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
"Ես այսօր բացառապես խոսելու եմ այն մասին, ինչի համար եկել եմ, հարցից չեմ շեղվելու, բայց քանի որ հարցը, ենթադրում եմ, բոլորին հետաքրքիր է, ասեմ. հանցագործության մասին հաղորդում ստացել ենք "Իրազեկ քաղաքացիների միավորումից", ինչպես Ալեն Սիմոնյանի հետ կապված դրվագով, այնպես էլ Արթուր Հովհաննիսյանի հետ կապված դրվագով, դրանք ուղարկվել են ըստ ենթակայության՝ քննչական մարմին",-ասաց Վարդապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում