Երևանի քաղաքապետը գործուղման է, թե որ ուղղությամբ՝ հայտնի չէ

Երևանի քաղաքապետը գործուղման է, թե որ ուղղությամբ՝ հայտնի չէ

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ սեպտեմբերի 17-ին նախատեսված գործակարգավարական նիստը տեղի չի ունենա։ Պատճառն այն է, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երկրում չէ։ 

«Շաբաթ առավոտյան մեկնել է գործուղման»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասացին քաղաքապետարանի լրավտական բաժնից։

Թե որ ուղղությամբ է մեկնել, լրատվական բաժնում էլ չգիտեն։ 

Ուշագրավ է, որ քաղաքապետի բացակայությունը պատճառ է հանդիսացել, որպեսզի նիստ չանցկացվի։ Ընդունված պրակտիկա է, որ ղեկավարի բացակայության դեպքում նրա տեղակալներն են նիստը վարում։ Օրինակ՝ երբ Փաշինյանը չկա, Համբարձում Մաթևոսյանը կամ Մհեր Գրիգորսյանն են գործադիրի նիստը վարում, Ալեն Սիմոնյանի փոխարեն՝ Հակոբ Արշակյանը, նա անգամ որոշումներ է ստորագրում։ Իսկ այս դեպքում Հրաչյա Սարգսյանը չկա, և նիստ չի լինում։ Մինչդեռ քաղաքապետն ունի հինգ տեղակալ։

Նարե Գնունի