Apple-ը կորցրել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

Apple-ը կորցրել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

Նավթի գների աճը եւ գնաճը, որոնք տեխնոլոգիական պաշարների նվազման են հանգեցրել, նպաստել են Apple-ի՝ որպես աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակի կորստին։ Այն իր տեղը զիջել է Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությանը՝ Saudi Aramco-ին, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ ընկերության շուկայական կապիտալիզացիան 2.43 տրիլիոն դոլար է կազմել, իսկ Apple-ինը` 2.38 տրիլիոն դոլար: Նշվում է, որ եթե նույնիսկ Apple-ին հաջողվի վերականգնել առաջատարի դիրքերը, ապա ներկայիս իրավիճակը վկայում է համաշխարհային տնտեսության մեջ զգալի փոփոխությունների մասին:

2022 թ. սկզբին Apple-ն առաջին անգամ գերազանցել է երեք տրիլիոն դոլարի կապիտալիզացիան, ինչն ավելի վաղ հնարավոր չէր ընկերություններից որեւէ մեկի համար, սակայն դրանից հետո կորպորացիայի այս ցուցանիշը զգալիորեն անկում ապրեց։