Երևանն ամբողջ գիշեր կլուսավորվի․ Ավինյանի խոստումը
Մենք քննարկել ենք Երևանի լուսավորության ժամերի երկարացման հարցը, այս տարվանից առնվազն մեկ ժամով կավելացվի լուսավորումը, իսկ հաջորդ տարվանից ամբողջ գիշեր լուսավորված կլինի Երևանը։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նիստի ընթացքում նա անդրադարձավ նաև Երևանի աղբահանության խնդիրներին։
«Մենք տեխնիկայի հետ կապված խնդիրներ ունենք ու պետք է այդ մասին մարդկանց տեղյակ պահենք, որ մարդիկ էլ իմանան՝ ինչ ժամկետում հարցը կլուծվի»,- նշեց նա։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նկատեց՝ երեք օր շրջայցեր են իրականացրել ու տեսել՝ գերծանրաբեռնված աղբամաններ։
«Ամեն ինչ արել ենք, որ թույլ չտանք վիճակն էլ ավելի վատանա։ Բայց խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։