Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Օգոստոսի 26-ին, ժամը 21:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի Ոտանյան փողոցի տներից մեկի բակում այրվում են խոտի հակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոպանյան փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ օգոստոսի 27-ին, ժամը 01։06-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ֆանտան գյուղի 6 բնակիչ: