Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում

Այսօր Հայաստանի տարածքում տարբեր վայրերում անհնազանդության ակցիաներ էին իրականացվում. փողոցներ էին փակվում Երևանում, մարզերում՝ ճանապարհներ էին: Մարդիկ այսպիսով իրենց զորակցությունն են հայտնում Տավուշին, որը մեկ շաբաթից ավելի պահանջում է Նիկոլ Փաշինյանին հրաժարվել հակահայ քաղաքականությունից ու այսպես կոչված սահմանազատման գործընթացից:
ՆԳՆ–ից MediaHub-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ արդեն 29 մարդ է բերման ենթարկվել․ 17–ը՝ Երևանում, 12–ը՝ Նոյեմբերանում:
Բողոքի ակցիաները շարունակվում են, տարբեր վայրերում ակցիայի մասնակիցները փակում են ճանապարհները։ Ինչը ենթադրել է տալիս, որ բերման ենթարկվածների թիվը կփոխվի:
Մարիաննա Արամյան