Պոպուլիզմո՞վ եք զբաղված. Բելլա Լալայանի հարցերը Ռուբեն Վարդանյանին

Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը, ֆեյսբուքյանը իր էջում հիշեցնելով օրերս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, թե «Ադրբեջանը մեծ գին է վճարելու , եթե փորձի զենքով կամ այլ ճանապարհով ստիպել Արցախը ներառել իր կազմում», հրապարակային հարցադրում է ուղղել վերջինիս՝ հերթական անգամ մեղադրելով Վարդանյանին պոպուլիզմով զբաղվելու մեջ:
Ներկայացնում ենք գրառումը ստորև.
«Քանի, որ տեղեկություններն ամենուր են, որ ադրբեջանը զորք ու զինտեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններում,
ապա Ռուբեն Վարդանյան խնդրում եմ , շատ պարզ ու հիմնավորած ձևով բացատրել, թե ինչ գին է վճարելու ադրբեջանը, եթե զենքով ինչ որ բան փորձի անել ...
այսինքն, մինչև հիմա վճարածի չափ է լինելու այդ գինը,?
էն որ, վճարեց Սումգայիթյան եղեռնի դիմաց, թե որ վճարեց Արցախի դեմ երեք պատերազմ սանձազերծելու դիմաց ?
ինչ գին է վճարելու ?
դուք հասկանում եք, որ սա թշնամուն սադրող հայտարարություն է , որով հրահրում եք նոր սրացում ?
օրինակ, չեմ հասկանում,
ինչն է ձեզ դրդում պարբերաբար ասել այնպիսի բաներ, որոնք խոցելի են դարձնում մեր անվտանգությունը ?
որն է ձեր նպատակը ?
թե , պարզապես, պոպուլիզմով եք զբաղված՝ առանց հետևանքների մասին մտածելու ...»,- գրել է Լալայանը: