Ոստիկանությունը խուզարկություն է անում «Մայր Հայաստան»-ում

Ոստիկանությունը «Մայր Հայաստան» կուսակցության Գյումրիի գրասենյակում է եղել։
«Իսկ վաղ առավոտյան այցելել էին Արա Ոսկանյանի տուն, խուզարկություն արել և ոչինչ չեն հայտնաբերել՝ այս կերպ խոչնդոտելով «Մայր Հայաստան»-ի աշխատանքներին կամ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել»,- հայտնել է քաղաքական ուժը։
«Այս գործողությունների հեղինակները միայն փաստում են, որ չունեն այլևս ժողովրդի աջակցությունը և չունեն այլ գործիքակազմ վերակենդանանալու համար»,- գրել է անդամներից մեկը։