Գյումրիի ավագանու նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով

Գյումրու ավագանու արտահերթ նիստը քվորումի բացակայության պատճառով այսօր չի կայացել։
Արտահերթ նիստը համայնքապետ ընտրելու օրակարգով է եղել։ Ավագանին պետք է իր անդամներից թեկնածու առաջադրեր և համայնքապետ ընտրեր, սակայն այսօր մեծամասնություն ունեցող ՔՊ-ն հայտարարել էր, որ համայնքապետ չեն ընտրելու։
ՔՊ-ն նաև հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ կլինեն, և որ համայնքի ղեկավարի իրենց թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։