Ի՞նչ պատիժ է սպասվում ընդդիմադիր պատգամավորին. դատախազը ներկայացրեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում միջնորդում է հանրային քրեական հետապնդում հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ: Սահակյանն այն պատգամավորն է, որը փակ նիստի ժամանակ հարվածել էր ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դատախազից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում Սահակյանին՝ անձեռնմխելիությունից զրկելուց հետո։

Վարդապետյանը հարցին ի պատասխան ասաց, որ Մհեր Սահակյանի արարքը ոչ մեծ ծանրության է ուստի քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձեւով պատժատեսակը կիրառել։

«Կիրառելի են այլ պատժատեսակներ, օրինակ՝ հանրային աշխատանքը, տուգանքը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում