Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու ՌԴ ԱԽ փոխնախագահն անդրադարձել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու ՌԴ ԱԽ փոխնախագահն անդրադարձել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը։

«Սա ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը և բարդացնում խաղաղության հասնելը»,- «France 2» հեռուստաալիքի եթերում ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը։

«Ընդհանուր առմամբ, Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը հետ է մղում խաղաղության հեռանկարը, քանի որ դա միայն ամրապնդում է ագրեսորի դիրքերը տեղում, և դա Ռուսաստանն է»,- ընդգծել է Հադդադը։

ՌԴ նախկին նախագահ, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը նույնպես անդրադարձել է այս որոշմանը։

«Թրամփի վարչակազմն այլևս չի ցանկանում կերակրել Կիեւում նացիստական ​​երկոտանուն: Ոչլոտ շանը վերցրեց զառամյալ Եվրոպան՝ ուրախ բացականչելով․ «Իմ շունը»»,- գրել է նա։

«Իզուր, կատաղած մակաբույծ շունը վտանգավոր է։ Այնպես որ, ավելի լավ է դրան հանգիստ քնեցնել, առանց տառապանքի»,- նշել է Մեդվեդեւը։