Վրաստանի վարչապետն ու իշխող կուսակցության ղեկավարը կփոխանակվեն պաշտոններով. լրատվամիջոցներ

Վրաստանի վարչապետն ու իշխող կուսակցության ղեկավարը կփոխանակվեն պաշտոններով. լրատվամիջոցներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կփոխանակվեն պաշտոններով։ Այս մասին հայտնի է դարձել Imedi հեռուստաալիքին, գրում է «Եվրոպական պրավդան»՝ վրացական Առաջին ալիքին հղումով։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստը, որում որոշվել է փետրվարի 1-ին անցկացնել քաղաքական ուժի համագումար։

Այս համագումարում Կոբախիձեն կառաջադրվի կառավարության ղեկավարի պաշտոնում, իսկ Գարիբաշվիլին կդառնա կուսակցության ղեկավար։  Բացի այդ, Կոբախիձեն կզբաղեցնի նաեւ «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։

Միաժամանակ Mtavari հեռուստաալիքը հայտնում է, որ Ղարիբաշվիլիից բացի, «Վրացական երազանքի» ղեկավարի պաշտոնին հավակնում է նաև վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Ուտա Իվանիշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարությունը ղեկավարում է 2021 թվականից։

Ինչպես գիտեք, այս տարվա հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում։