ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը

2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Ըստ նրա՝ մասնակցությունը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշում է։ «Բացի այդ, գագաթաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսով ենք, դեպի լավը»,- հավելել է Տասմագամբետովը։