Վաղը ո՞ր ժամին Փաշինյանը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վաղը՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։
Պատճառն այն է, որ ժամը 09:00-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և իշխանական վերնախավի այցը հուշահամալիր։ Այսինքն, նրանց հեռանալուց հետո միայն հասարակ մահկանացուները կկարողանան հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Նշենք, որ նախորդ տարի ևս առավոտյան անգամ լրագրողների մուտքն էր արգելված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և միայն Հանրայինի ուղիղ հեռարձակումն էր հասանելի։ Այս տարի ևս նույն սկզբունքն է գործելու, Փաշինյանի այցը լուսաբանվելու է Հ1-ի ուղիղ եթերում։
Նարե Գնունի