«Ընդդիմադիր» իշխանամետը

«Ընդդիմադիր» իշխանամետը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանն է, ով «հարմարավետ» տեղավորել է իշխանության գրպանում: 

Իշխանության «սրտի թեկնսծուն» 

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը չի բացառում, որ եթե դատարանի որոշմամբ ավագանին ի վերջո համայնքի ղեկավար ընտրելու իրավունք ստանա, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն դառնա։
Ընդամենը մեկ ու կես տարի առաջ ընդդիմադիր ճամբարում եղած Փելեշյանի հետ այսօրվա իշխանությունները սերտ համագործակցում են։ Նա մեկ տարի առաջ վարչապետի որոշմամբ համայնքապետի պաշտոնակատար նշանակվեց։ 

Բարոյական ճգնաժամ 

Բացի այն, որ Արկադի Փելեշյանն ընդամենը մեկ տարի առաջ ընդդիմադիր էր, նա նաև տարիների շարունակ եղել է այժմ ազատազրկված Մամիկոն Ասլանյանի տեղակալը: Ստացվում է՝ նա տրորում է նաև մարդկային բարոյականության գծեր՝ իր երբեմնի ընկերոջ ապօրինի ազատազրկումը լեգիտիմացնելով:
Ու այս ամենը՝ պաշտոն ունենալու նպատակով: