Հայտնաբերվել է «Մակարով», ծալովի դանակ, մարիխուանա. ձերբակալել են երկու հետախուզվողի (տեսանյութ)

Հայտնաբերվել է «Մակարով», ծալովի դանակ, մարիխուանա. ձերբակալել են երկու հետախուզվողի (տեսանյութ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին` ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով հետախուզվող՝ 31 տարեկան երկու տղամարդկանց։

Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Նրանց հետ գտնվող ևս 6 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

«Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտով, 45-ամյա տղամարու մոտ՝ ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ։

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։