Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մինչ երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաներին խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելության մասին, զուգահեռ իրականությունում, Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ:
Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է, եթե մյուսներն են, ապա նրանց կարելի է հրել, հարվածել, թույլ չտալ աշխատել»: