Քաղաքապետարանում իրականացված խուզարկությունից հետո կա կալանավորված անձ․ ո՞վ է նա

Քաղաքապետարանում իրականացված խուզարկությունից հետո կա կալանավորված անձ․ ո՞վ է նա

Հակակոռուպցիոն դատարանը  բավարարել է քննիչի՝ կաշառք տալու մեղադրանքով դատարան ներկայացված միջնորդությունը քաղաքացի Արթուր Կչրյանի նկատմամաբ կալանքը   2 ամիս ժամկետով՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Այս մասին МediaHub.am-ին հայտնեց Հակակառոուպցիոն դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը։

Նշենք, որ հիշյալ գործի շրջանակներում դատարան է ներկայացվել կալանքի ևս 2 միջնորդություն, նշանակվել է դատական  նիստ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում, մասնավորապես՝ քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում։ Դրանից հետո տեղի ունեցան ձերբակալություններ։

 Mediahub-ին հայտնի դարձավ, որ Հակոկոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է հինգ անձի, որոնցից մեկը  ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով։ Մյուս չորս անձանցից ևս մեկը, որը քաղաքապետարանի աշխատակից չէ, ձերբակալվել է կաշառք ստանալու համար, իսկ մյուսները, որոնք ևս քաղաքապետարանի աշխատակից չեն, կաշառք տալու մեջ են մեղադրվում։ 

Մեր տեղեկություններով՝ խոսքը շինթույլտվություններում իրականացված կոռուպցիոն գործարքի մասին է։