Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում խաղաղապահ ուժերին հնարավոր մասնակցության մասին լուրերը

Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում խաղաղապահ ուժերին հնարավոր մասնակցության մասին լուրերը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ չինացի պաշտոնյաները քննարկում են երկրի մասնակցության հարցը խաղաղապահ առաքելությանը Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ համապատասխան տեղեկությունը լիովին չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Դիվանագետը նաև հայտնել է Չինաստանի մտադրությունը «շարունակել աշխատել միջազգային հանրության հետ՝ խաղաղ բանակցությունները առաջ մղելու և հրադադարի և հակամարտությունը դադարեցնելու համար պայմաններ ստեղծելու համար»։

Ավելի վաղ գերմանական «Welt am Sonntag» թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանը ԵՄ երկրների հետ քննարկում է ներկայիս հակամարտության ավարտից հետո Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը իր հնարավոր մասնակցությունը։