Ստեղծվել է օդագելային ամենատաք սվիտերը․ մանրամասներ

Ստեղծվել է օդագելային ամենատաք սվիտերը․ մանրամասներ

Չինաստանի Չժեցզյան համալսարանի գիտնականները ստեղծել են օդագելային ամենատաք սվիտերը, որն ավելի լավ մեկուսիչ հատկություն ունի, քան բրդյա սվիտերները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Աերոգելները գելի տեսակ են, որոնցում հեղուկը փոխարինված է օդով: Դրանք հայտնագործվել են 1931 թվականին և օգտագործվել են տարբեր նպատակների համար, ներառյալ՝ տիեզերական փոշու թակարդները, ջերմամեկուսիչ նյութերը և մասնիկների դետեկտորները։ Իրենց ցածր ջերմային հաղորդունակության պատճառով գիտնական-նյութաբանները փորձել են դրանցից մանրաթելեր ստեղծել, որոնք կարող են օգտագործվել տաք գործվածքներ ստեղծելու համար, սակայն մինչ այժմ նման փորձերը ձախողվել են խոնավության թափանցելիության և աերոգելների ուժի բացակայության պատճառով:

Նոր աշխատանքում հետազոտողները փնտրել էին միջոց՝ ընդօրինակելու բևեռային արջի մորթու ջերմային հատկությունները, որոնց մազերն ունեն ծակոտկեն միջուկ և խիտ արտաքին շերտ։ Այս կառուցվածքը վերստեղծելու համար գիտնականները ստեղծել են օդագելային թելեր պարուրված կոլոիդային լուծույթից, որը սառեցվել են, ենթարկել սուբլիմացիոն չորացման ու պատե; կիսապինդ մակերևույթով:

Այնուհետև մանրաթելերը ստացել են երկար թելերի տեսք, որոնք օգտագործվել են սվիտերներ հյուսելու համար: Այն ենթարկվել է մինչև մինուս 20 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանի, և սվիտերն ավելի լավ ջերմային պաշտպանություն է ցուցաբերել, քան բրդյա և բամբակյա սվիտերները: Նշվում է, որ մանրաթելերը կարող են ձգվել, ներկվել և թեքվել առանց վնասվելու։