Արցախցիների աջակցությունը պետք է լինի թափանցիկ, որ ոչ մի դոնորի մոտ կասկած չառաջանա․ Փաշինյան
Մենք քննարկումներից հետո որոշեցինք, որ ամբողջ աջակցությունը պետք է տրամադրենք բանկային քարտերի միջոցով․ սա ապահովում է պրոցեսի թափանցիկությունը 100 տոկոսով։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 100 հազար դրամների մասին։
«Կարևոր է պրոցեսի հաշվետվողականությունը, թափանցիկությունը, հետագծելիությունը, որպեսզի ո՛չ մի դոնորի, ո՛չ մի հարկատուի մոտ երբևէ որևէ կասկած չառաջանա, թե էդ գումարը ուր գնաց, հասցեական գնաց, թե՞ հասցեական չգնաց, իսկ կասկած առաջանալու դեպքում պարզ է, որ մեր պետական համապատասխան մարմինները պետք է նաև վերահսկողություն իրականացնեն պրոցեսի վրա»,-ասաց նա։
Մանրամասները տեսանյութում