Ռուսաստանում COVID-19-ի պատճառով հոսպիտալացվածների թիվը մեկ օրում կրճատվել է 44 տոկոսով

Ռուսաստանում COVID-19-ի պատճառով հոսպիտալացվածների թիվը մեկ օրում կրճատվել է 44 տոկոսով

Անցած օրը Ռուսաստանում հոսպիտալացվել է կորոնավիրուսով հիվանդ 2 551 մարդ, տեղեկացրել է Gazeta-ն՝ հղում կատարելով վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի մամուլի ծառայությանը։

Ընդ որում՝ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 31 035 դեպք։ Համավարակի սկզբից՝ 17 582 692։

Ապաքինվելուց հետո մեկ օրում դուրս է գրվել 74 675 մարդ, ընդհանուր թվով՝ 16 209 942։

Մեկ օրում վարակից մահացել է 434 պացիենտ, համավարակի ամբողջ ընթացքում՝ 364 492։

Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է 928 հիվանդ (ամբողջ ընթացքում՝ 2 729 249), Սանկտ Պետերբուրգում՝ 1 398 (1 487 433), Մոսկվայի մարզում՝ 675 (955 610)։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ՝ «Կոնվասել»։ Պատվաստանյութն ստեղծել է Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Սանկտ Պետերբուրգի պատվաստանյութերի եւ շիճուկների ԳՀԻ-ն։ 2021թ. հունիսին մասնագետներն ավարտել էին պատվաստանյութի մինչկլինիկական հետազոտությունները, որոնց ընթացքում հաջողվել էր ապացուցել դրա անվտանգությունը, իմունագենությունը եւ պաշտպանական պոտենցիալը։